Արցախցիների հարցով կդիմեն ՍԴ․ «Հրապարակ»
![]() 225 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «2019-ից Արցախում գործել է կենսաթոշակների կուտակային համակարգը: Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիները պահանջում էին իրենց վերադարձնել 5 տարվա ընթացքում կուտակած գումարները, քանի որ քչերն են շարունակելու կուտակումներ անել։ 2024 թ. հունվարի 16-ին Արցախի ԱԺ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարեց լրացում, որ, արտակարգ հանգամանքներում, ֆոնդում առկա գումարը տնօրինում է անհատը՝ իր ցանկությամբ: «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում․․․ մասնակցի համար կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ ձեւավորված միջոցները մասնակցի ցանկությամբ փոխանցվում են նրա այլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում բանկային հաշվին»,- նշված է փոփոխված դրույթում: Սակայն ՀՀ կառավարությունը համարեց, որ պետք է յուրացվեն այդ գումարները, փոշիացվեն, բայց չվերադարձվեն արցախցիներին, եւ 2024 թ. հունիսի 13-ին ՀՀ ԱԺ-ն օրենքում կատարած փոփոխությամբ արցախցիների կուտակային ֆոնդը տեղափոխեց ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ։ Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները դիմել են հայաստանյան ընդդիմությանը՝ օրենքի փոփոխությունը ՍԴ-ում վիճարկելու խնդրով։ Այժմ հայցադիմումի վրա են աշխատում: ՍԴ-ից պահանջելու են Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ ԱԺ ընդունած օրենքը՝ այն հիմնավորմամբ, որ Արցախի կուտակային ֆոնդերը ՀՀ տարածքում չեն գործել, իսկ ՀՀ օրենքը տարածվում է միայն ՀՀ տարածքում ստացված եկամուտների վրա»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
