«Բացահայտ կասեմ` որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան

Որ ասեմ՝ գոհ եմ Բագրատ Սրբազանի երեկվա ուղերձից, սուտ ասած կլինեմ, «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: «Նրա ելույթում զգացվում էր հուզականություն և սթափության պակաս: Երևի էդ հանդիպմանն ինչ-որ բաներ նախորդել էին, ինքը շատ հուզված էր, ես էլ լինեի այդ հուզականության մեջ, սթափ խոսք ասել չէի կարող»,- ասաց նա:
«Ես ակնարկել եմ այս վերջին ամիսներին, հիմա էլ բացահայտ կասեմ՝ Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերներն են ու ուրվականները: Դրանցից Սրբազանը չի կարող ազատվել: Այդ ուրվականների հեղինակները պետք է իրենք հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունն է դա պահանջում: Եվ եթե իրենք դա չեն անում, ապա իրենք հայրենիքի մասին չեն մտածում, այլ միայն ըննդդիմության իշխանությունը պահպանելու մասին: Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Եվ երկրորդ նախագահը և իր որդին պետք է իրոք, փաստացի հեռանան, երրորդ նախագահը պետք է բաց թողնի այդ «Հանրապետական» կուսակցությանը, ինչպես պատահական մտավ, այնպես էլ պատահական պիտի դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ: Սա պետք է անել, եթե մինչև հիմա չեն անում, ուրեմն չեն ուզում, որ լինի: Չպիտի Բագրատ Սրբազանը գնա, ասի՝ հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով թողնեն-գնան: Իրենք պետք է հասկանան ու թողնեն գնան: Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունն իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պիտի հայրենիքի փրկության համար ասեն՝ լավ, թող ես կորչեմ, բայց հայրենիքը փրկվի: Զարմանալի է, որ մեր սիրելի Բագրատ Սրբազանը դրա ընկալումը չունի... Կամ ունի, ի՞նչ իմանամ»,- ասաց Միքայել Սրբազանը:
Նա խոստովանեց, որ վերջին անգամ Բագրատ Սրբազանի հետ խոսել է 1 ամիս առաջ:
«Կարող ա և ես եմ սխալ, ինչ իմանամ, բայց ես իմ համոզումն արտահայտեցի»,- եզրափակեց Աջապահյանը:

ԱՄՆ-ում ԱԲ նախարարություն ստեղծելու մասին օրինագիծ է մշակվել
5316:30
«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
8915:06
Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
8814:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
8714:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
10009:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
10409:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9708:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9908:18