Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
![]() 196 Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ Սրբազանի՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաև Պետրոս Ղազարյանը՝ Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել է՝ իր անվայել պահվածքով։ Երբ Սրբազանն ու նրա կողմնակիցները ոստիկանական պատը ճեղքելով շարժվել են դեպի Հանրայինի շենքը, որ մուտք գործեն, Արամ Հովհաննիսյանը, դիմելով ենթականերին, ասել է․ «Ով ձեզ կասի, որ ձեր հացն արյունով եք ուտում, գլուխը պատին կտա»: Իրենց ղեկավարի խոսքից ոգևորված՝ ոստիկաններն էլ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Սրբազանի հասցեին: Ոստիկանապետի լկտիությունը սրանով չի ավարտվել, երբ Սրբազանն ու նրան ուղեկցողներն իրենից առաջ են անցել, կողքինների համար լսելի ձայնով նետել է․ «Գնա, այ համբալ»։ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը: Արձանագրենք, որ մեր երկրում երբեք այս որակի ոստիկանապետ չի եղել»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
