«Ոսկեպարում ռուսական զորանոցն առաջիկայում քանդելու են»․ Ոսկան Սարգսյան
![]() 209 Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 22:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021 թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում էին գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, ենթադրվում էր, որ նրանք մասնակցելու էին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման աշխատանքներին, սակայն այդ գործում նրանց միջնորդության կարիքը չզգացվեց։ 2021 թվականից, մոտ մեկ տարի ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ 2022 թվականին Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող հարթեցված տարածքում հավաքովի մոդուլներից կառուցվեց զորանոց։ Նման մի զորանոց էլ կառուցվեց Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում, ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ռուսական կողմը առաջարկել էր Հայաստանին վաճառել Ոսկեպարում կառուցված զորանոցը, սակայն թանկ գնի պատճառով հայկական կողմը չի համաձայնվել։ Իրազեկ աղբյուրից տեղեկացա, որ առաջիկա օրերին Ոսկեպարում գտնվող զորանոցը Ռուսաստանի զինուժը կքանդի, կապամոնտաժի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
