«Իրականացվեց Նիկոլ Փաշինյանի երազանքներից մեկը»․ Հենրիխ Դանիելյան
![]() 269 Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ., 16:36 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ 2018-ի իշխանազավթումից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ Երևանում տիրում է տոտալ «բարդակ», դրա մասին արդեն գիտեն բոլորը։ Ամեն ինչ թանկացրեցիք՝ հարկերը, գովազդային տուրքը, կայանատեղիները, գույքահարկը։ Իրականացվեց Նիկոլ Փաշինյանի երազանքներից մեկը՝ քաղաքացին իսկապես դարձավ «տուգանքի մատերիալ», և այս հարկերի և մարդկանց կլպելու ֆոնին ունենք զրո կազմակերպվածություն, խայտառակ կոռուպցիա և թալան։ Շունը տիրոջը չի ճանաչում թե՛ բանակում, թե՛ քաղաքապետարանում, բայց այսօր շատ-շատ քաղաքացիների խնդրանքով պետք է բարձրաձայնեմ ջրահեռացման հարցը։ Անձրևաջրերի հոսքը դեպի շենքերի նկուղներ այնքան մեծ թափով է լինում, որ տեղեր կան, որտեղ 1 մետր և ավել ջուր է լցվում։ Այսինքն՝ նկուղ թե կիսանկուղ հայտնվում են ջրհեղեղի մեջ, և ամենակարևորը՝ քաղաքացին մնում է անօգնական։ Զանգում են թաղապետարան, ասում են՝ քաղաքապետարան զանգեք։ Զանգում են քաղաքապետարան, ասում են՝ «Վեոլիա Ջուր» զանգեք։ Զանգում են «Վեոլիա Ջուր», ասում են՝ հայտը գրանցել ենք, բայց ոչ մի բան չեն անում։ Անվտանգությունը, դիվանագիտությունը, բանակաշինությունը և հայրենասիրությունը ձեր մասին չի, ձեր խելքի բանը չի, գիտենք։ Գոնե տրուբա նորմալ սարքեք։ Թվում էր, թե նման բաները գոնե կարող եք անել, բայց ոչ»։ Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
