«Մեզ են միացել ևս 4 համով ձագուկներ». Հայկ Մարության

2907
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 16:42
«4 շնիկներին արդեն որդեգրել են, բայց մեզ են միացել ևս 4 համով ձագուկներ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Հայկ Մարությանը՝ կցելով տեսանյութ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ նա պատմել էր, թե ինչպես՝ երբ սկսել են տևական ժամանակ կերակրել թափառող շանը, վերջինն իր հետ բերել է նաև երկրորդ, երրորդ շներին։ «Մի օր էլ զգացինք, որ շունիկ մաման հղի է։ Որոշ ժամանակ հետո տեսանք, որ փորը փոքրացել է, հասկացանք, որ ծննդաբերել է, բայց ձագուկներին այլ տեղ է պահել։ Մեկ էլ մի օր առավոտյան դուռը բացեցինք, տեսանք, որ շունիկ մաման 4 ձագին բերել, դրել է դռան դեմը, այսպես ասած՝ հանձնել մեզ։ Տեսեք՝ ինչ լավն են․․․ Կուզենանք՝ բարի մարդիկ գտնվեն, որ որդեգրեն էս համովիկներին, որովհետև մենք ուղղակի չենք հասցնի նայել բոլորին»,- ասել էր նա։
Աղբյուրը` Հայկ Մարության

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152220.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136007.10.2026, 01:06