Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով»․ Արման Թաթոյան

«Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով»․ Արման Թաթոյան
246
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 10:06

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար:
Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր՝ Հայաստանի «Շիկահող» պետական արգելոցում հազարավոր ծառահատումներ ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ռազմական ճանապարհներ, տեղադրված բազմաթիվ ականներ (ադրբեջանական 2 դիրքի օրինակով), խմելու ջրից բնակիչներին զրկելը, զինված դիրքեր քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ և այլն:
Ադրբեջանն անցակցնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը. այս փաստերը պետք է հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում՝ ցույց տալու համար ադրբեջանական իրական մտադրությունները»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան