«Ես բռնության կոչ չեմ արել․ որ անելու լինեմ, կանեմ ու պատասխան կտամ»․ Նարեկ Սամսոնյան
![]() 207 Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 12:36 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը «բռնության արդարացման» գործով անփոփոխ թողեց Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ առաջին ատյանի արդարացման դատավճիռը։ Մնաց մնացածը»։ Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը, որտեղ քննվում էր դատախազության վերաքննիչ բողոքը։ Սամսոնյանը մեղադրվում է բռնության կոչ տարածելու համար։ 2024թ․ մարտի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը անմեղ էր ճանաչել Սամսոնյանին, որից հետո վերաքննիչ բողոք էր ներկայացվել։ «Ես բռնության կոչ չեմ արել։ Որ անելու լինեմ, կանեմ ու պատասխան կտամ դրա համար, ես չեմ վախենում։ Ես չեմ ասում՝ ես անբասիր կյանք եմ ունենալու, երբեք օրենք չեմ խախտելու։ Բայց որ օրենք խախտեմ, պատրաստ եմ լինելու նաև պատասխան տալ։ Բայց չեմ խախտել։ Ինձ բերել, ասում են՝ դու էս ասել ես»,- նիստի ժամանակ ասել է Սամսոնյանը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
