Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

578
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 16:54
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Նախնական տվյալներով՝ կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից չորսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Թուրքիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթուցիկ նյութերի մասին գրություն հայտնաբերելուց հետո
154Երեկ, 23:48
Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
153Երեկ, 19:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
288Երեկ, 11:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
417Երեկ, 09:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
61204.10.2026, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
37704.10.2026, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
21604.10.2026, 12:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
26403.10.2026, 19:36