RIA Novosti-ն հեռացրել է Փաշինյանի մասնակցությամբ աղմկահարույց լուսանկարները
![]() 299 Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 19:54 Ռուսական պետական RIA Novosti գործակալությունը նախօրեին իր պատրաստած ֆոտոռեպորտաժից հեռացրել է Նիկոլ Փաշինյանի անհաջող լուսանկարները, որոնք հայկական մեդիադաշտում բողոքի ալիք էին բարձրացրել։ Հիշեցնենք, նախօրեին ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից կրեմլյան լրատվամիջոցի պատրաստած ֆոտոռեպորտաժում գործակալության ֆոտոլրագրողը վերջնական ռեպորտաժում ներառել էր Փաշինյանի՝ պաշտոնական էթիկային չհամապատասխանող, անպարկեշտ և անտեղի երկու լուսանկար։ Դրանցից մեկում Նիկոլ Փաշինյանը խոնարհված էր Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուսում Իլհամ Ալիևի հայացքի ներքո ուղղում էր տաբատը։ Ռեպորտաժում կար ԱՊՀ ղեկավարների շուրջ 200 լուսանկար, բազմաթիվ ուշագրավ կադրեր, սակայն միայն Նիկոլ Փաշինյանից էին ներառվել նման անհարմար կադրեր։ Այսօր պարզ դարձավ, որ ֆոտոռեպորտաժից հեռացվել են Փաշինյանի անհաջող լուսանկարները։ Նախօրեի 191 լուսանկարի փոխարեն՝ այսօր կարելի է գտնել 189 լուսանկար։ Ի դեպ, թեև Փաշինյանի վերոնշյալ երկու լուսանկարներն ամենաաղմկահարույցն էին, սակայն իրենց բնույթով միակը չէին, ֆոտոռեպորտաժում կարելի է Փաշինյանի մասնակցությամբ բազմաթիվ անհաջող լուսանկարներ գտնել։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
