ՔՊ-ն քվեարկությամբ մերժել է Արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին
![]() 268 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ., 00:36 Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը: Նիստը պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր: «Արմլուր»-ի աղբյուրները հայտնել են, որ քիչ առաջ ավարտված փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին: Հիշեցնենք՝ ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
