Գերիների հարցն Ադրբեջանը չի էլ քննարկում․ «Հրապարակ»
![]() 221 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է․ «COP-29-ը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, կկայանա Բաքվում՝ նոյեմբերի 11-24-ը։ Հիշեցնենք, որ Բաքուն այդ հնարավորությունը ստացավ պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, որը հրաժարվեց իր հայտից՝ Արցախի հայաթափումից 3 ամիս անց։ Այդ օրերին 32 հայ գերի վերադարձավ Հայաստան։ «Հայկական կողմի մարտահրավերը, միջազգային դատական, արտադատական կառույցների հետ աշխատելով, հանրային և դիվանագիտական շրջանակներում ճնշումների նոր աղբյուրներ գտնելն է, ավելի ուժգին քաղաքական ճնշում գեներացնելն է, որը մեծ գործոն կդառնա Ադրբեջանի համար, և մենք կունենանք վարքի փոփոխություն։ Իրավական դատական գործընթացներում մեծ տեղաշարժեր չկան այս ամիսներին, բայց հիմնական զարգացումները պայմանավորում են COP-29 միջոցառման հետ: Թեև միջոցառումը բնապահպանական է, սակայն մարդու իրավունքների տարրը քննարկվում է»,- ասաց Սահակյանը։ Եվ հայկական կողմը, հասարակական սեկտորը, հանրային մարմինները ամենայն դիվանագիտական ջանքեր պետք է գործադրեն՝ գերիների ազատ արձակումն ապահովելու համար։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը որևէ կերպ, անգամ COP-29-ի կոնտեքստում, Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման հարցը չի քննարկում, որոշակի իրատեսական հույսեր կարող ենք ունենալ 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով գերեվարվածների ազատ արձակման հետ կապված։ Բայց աշխատանքը պետք է իրականացվի, նույնիսկ եթե հենց COP-29-ի համատեքստում արդյունք չտա, պրոցեսներ կարող են շարժել և ավելի ուշ փուլում հանգեցնել դրական արդյունքի»,- շեշտեց Սահակյանը։ Նա առավել ակտիվություն է տեսնում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կառույցների, իրավապաշտպանների կողմից։ Իսկ պաշտոնական Երևանը նման պահանջներով հանդես չի գալիս»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
