Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում

Առողջապահության նախարարության խորհրդատու մանկաբուժության գծով Սերգեյ Սարգսյանը տեղեկացնում է․ «Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում
Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ:
Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա:
Ծխող կամ երկրորդային ծխի զգալի ազդեցության ենթարկվող ապագա մայրիկի մոտ որոշակիորեն մեծանում է մեռալածնության, արատով կամ ցածր քաշով երեխա ծնվելու, նորածնային հասակում մահանալու ռիսկը:
Ծխախոտի ազդեցությունը մանկահասակ երեխաների վրա
Վաղ տարիքում ծխախոտը առավել ծանր և ցայտուն ազդում է երեխաների շնչառական համակարգի վրա: Այն հանգեցնում է տարբեր վիրուսներով երեխայի ավելի հաճախ հիվանդանալուն, իսկ հիվանդանալու դեպքում էլ՝ առավել ծանր ընթացքի զարգացմանը:
Երկրորդային ծուխը հանգեցնում է երեխաների մոտ կրկնվող ականջի բորբոքումների, ալերգիկ ծագման քրոնիկ հարբուխի, քրոնիկ հազի, կրկնակի բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի զարգացմանը:
Ծխելու ազդեցությունը դեռահասների վրա
Այդ տարիքում ուղեղը դեռ շարունակում է զարգանալ, այդ իսկ պատճառով ծխելը ավելի արագ նպաստում է կախվածության զարգացմանը:
Ծխող մեծահասկաների մեծ մասը ծխել սկսել է հենց այս՝ դեռահասային տարիքում:
Հատկապես այն դեռահասները, որոնց ծնողները կամ նրանցից մեկը ծխող է, ավելի հակված են այս վատ սովորությանը:
Էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը դեռահասների առողջության վրա
Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում դեռահասների հոգեկան առողջության վրա. հանգեցնում է տրամադրության անկման դեպրեսիա/ընկճախտ, առաջ բերում՝ տագնապային խանգարումներ:
Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող այնպիսի քիմիական գոյացություններ, ինչպիսին են ֆորմալդեհիդը և դիացետիլը ևս նպաստում են թոքերի քրոնիկ հիվադությունների և քաղցկեղի առաջացմանը, իսկ առկա նիկոտինը՝ կախվածության առաջացմանը»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101107.09.2026, 09:24