«Որովհետև հայ երեխաները Հայաստանի ապագան չեն». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար:
Երեխան բժշկական օգնության կարիք ունի: Երևանի քաղաքապետարան-ի ենթակայության ներքո գործող պոլիկլինիկայում ասում են, որ անվճար բժշկական սպասարկման համար ուղեգիր տրամադրվում է այն դեպքում, երբ առկա է պայմանավորվածություն երեխային բժշկական սպասարկում տրամադրող բժշկական կենտրոնի հետ:
Բժշկական կենտրոնի ոլորտային մասնագետն ուրախ է երեխային բժշկական օգնություն ցուցաբերել, նույնիսկ՝ հաջորդ օրվա համար ժամ է նշանակում: Սակայն, երբ պարզում է, որ երեխան ուղեգրով է գալու, պայմանավորվածությունը չեղարկում է և «օգնության ցուցաբերումը» հետաձգվում է շուրջ 2 ամսով: Պատճառաբանությունը՝ զբաղվածությունն է: Ուրեմն, եթե բուժօգնությունը վճարովի է, ապա բժիշկն ազատ է հենց դիմելու պահին, եթե անվճար է, ապա մոտակա 2 ամսում զբաղված է:
Եվ թքած, որ երեխան բուժօգնության կարիք ունի:
Ինչու՞ է այդպես: Որովհետև, հայ երեխաները Հայաստանի ապագան չեն»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101107.09.2026, 09:24