Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի»․ Ոսկան Սարգսյան

«8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի»․ Ոսկան Սարգսյան
98
Այսօր, 14:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարվա 8 ամսում Տավուշից հեռացել է 500 արցախցի
Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2024թ․ փետրվարի 13-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում էր Արցախից բռնագաղթած 786 ընտանիք՝ 2810 անձ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել, թե հոկտեմբերի 10-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող արցախցիների թիվը։ Մարզպետարանից պատասխանել են․ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 10-ի դրությամբ 2310 է»։ Փետրվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան