Հայտնի է 2025-ի երիտասարդական մայրաքաղաքը
77 Այսօր, 18:36 ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ապարանը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և անդրադարձել մրցույթին մասնակցելու կարևորությանը: «Պետք է արձանագրենք, որ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառը մեծ պատվով է կրել այդ տիտղոսը, որը վկայում է այն մասին, որ սահմանված բարձր նշաձողը պահպանվում է, և տարեցտարի բարելավվում է քաղաքների պատրաստվածությունը: Ծրագրի ամբողջ նպատակը տվյալ քաղաքային բնակավայրում երիտասարդական կյանքի ակտիվացումն ու համապատասխան ենթակառուցվածքների զարգացման խթանումն է, որպեսզի երիտասարդները մայրաքաղաքային կյանքով ապրեն ոչ միայն տիտղոսակիր տարում, այլև դա դառնա շարունակական և վերածվի ավանդույթի: Ծրագրի շրջանակում պետական տարբեր կառույցների և միջազգային գործընկերների ուղղորդում ենք՝ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը դիտարկել որպես տարբեր միջոցառումների անցկացման առաջնային վայր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսկերպ փորձ է արվում խթանել նաև երիտասարդական մայրաքաղաք հռչակված բնակավայրի միջազգային կապերի զարգացումը և տուրիստական հոսքերի աճը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը հնարավորություն է տալիս նաև դառնալ տարածաշրջանային նշանակության միջոցառման կենտրոն՝ հիշատակելով 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանի օրինակը, որտեղ անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը։ Նշված միջոցառումների կազմակերպումից հետո արդեն Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք: Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ դրանցից որևէ մեկը բացարձակ առաջատարի դիրքերում չի գտնվել. ուսումնասիրման արդյունքում յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր: Հաղթող ճանաչված Ապարան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ մրցույթին մասնակցել են մարտական տրամադրվածությամբ և երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը նվաճելու մեծ ցանկությամբ: |
«Գետքը միշտ ձեզ հետ է». Փաշինյանին Գետքում նվիրեցին իր դիմանկարը (տեսանյութ)
1720:54Համացանցը ծաղրում է ավտոմեքենա վարելիս երգող Աննա Հակոբյանին (տեսանյութ)
4620:06«Դուք կարող եք 250 միլիոնով գնել». Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն պատասխանում է մեկնաբանություններին (լուսանկար, տեսանյութ)
6819:36«Մարտերը պետք է դադարեցվեն «լիարժեք» պաղեստինյան պետության ստեղծմամբ». Վլադիմիր Պուտին
10518:54Հայտնի է 2025-ի երիտասարդական մայրաքաղաքը
7518:36«Իրենց «տնտեսածի» դիմաց շարքային քաղաքացիներն են վճարում»․ Կարեն Վրթանեսյան
7717:18«ChatGPT-ն օգտագործելով՝ ԱՄՆ-ից աշխատող խումբը փառաբանել է Ադրբեջանին»․ Սամվել Մարտիրոսյան
20817:06«Արդարադատության բեռնատար է հայտնվել»․ Էդգար Ղազարյան
9716:18