«Բաքվի դատարանը հերթական անգամ երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը». Մանե Թանդիլյան
![]() 229 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 22:42 «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը. «Բաքվի դատարանը հերթական անգամ երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Վարդանյանը, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական այլ ղեկավարներ, արդեն մեկ տարուց ավելի է՝ ապօրինի կալանավորված են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դատական գործընթացի արհեստական հետաձգումը ևս մեկ ակնհայտ փաստ է, որ Ռուբեն Վարդանյանի և մնացած կալանավորված անձանց նկատմամբ քրեական գործերն ամբողջությամբ շինծու են և չունեն որևէ աղերս իրականության հետ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը COP-29 համաժողովին ընդառաջ փորձում է միջազգային հանրությունից «թաքցնել» գերիների կեղծ դատավարությունները։ COP-29 համաժողովի մասնակիցները պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի կողմից համամարդկային արժեքների ոտնահարման վերաբերյալ՝ պահանջելով օր առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»։ Աղբյուրը` Մանե Թանդիլյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
