Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ

«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ
162
Երեկ, 15:18

Հայոց Համազգային Միասնություն կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումը․ «ՀՀՄ կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե։ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արմինե Սիմոնյանը, ՀՀՄ երիտասարդական միության անդամ Նանե Բաղդասարյանը ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին՝ 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, նրանցից 3-ը՝ երիտասարդ աղջիկներ:
Բռնի ուժի կիրառմամբ՝ անհիմն ձերբակալված ՀՀՄ կուսակցության 8 անդամները ողջ գիշեր Շենգավիթի բաժնում պահվելուց հետո ազատ են արձակվել:
Ոստիկանության կողմից ներկայացված որևէ կասկած չի հիմնավորվել։
Բուժզննման արդյունքում Արմինե Սիմոնյանի մոտ ախտորոշվել է կապանաջլային վնասվածք ձախ ուսի հատվածում, հնարավոր է պատռվածքով, որն առաջացել է ոստիկանության ծառայողի կողմից բռնի ուժի կիրառմամբ բաժին բերման ենթարկելու ընթացքում։
Նանե Բաղդասարյանը վնասվածքներ է ստացել դաստակի և ուսի հատվածներում։ Ոստիկանների գործողություններից տուժել են նաև ՀՀՄ երիտասարդական միության այլ անդամներ։
Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀԳՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ»: