Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան

«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան
233
Երեկ, 16:42

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ինչո՞վ են զբաղվում Telcell-ն ու Երևանի Մետրոպոլիտենը՝ գիշերային ժամերին:
Վերջերս բազմաթիվ դեպքեր եղան, երբ Երևանի մետրոպոլիտենի ԹելՍել-ի տերմինալները քաղաքացիներից ընդունում էին ուղևորափոխադրման գումարը, սակայն ուղևորատոմս չէին տրամադրում: ԹելՍել-ից պարզաբանում էին, որ տերմինալներում թուղթն է վերջացել:
Այսօր վերջապես բացահայտվեց ԹելՍել-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը:
Ուրեմն, մետրոպոլիտենի աշխատակիցները գիշերային ժամերին, օրինակ՝ 3:06 րոպեին, ԹելՍել-ի տերմինալներից զանգվածաբար ուղևորատոմսեր են գնում, որպեսզի հաջորդ օրվա ընթացքում դրանք վաճառեն: Այդ իսկ պատճառով ԹելՍել-ի տերմինալներում օրվա ընթացքում թուղթը վերջանում է:
Մի կողմից՝ մետրոպոլիտենն առերևույթ լավ գործ է անում՝ քաղաքացիներին զերծ է պահում ԹելՍել-ի հետ առնչվելուց:
Մյուս կողմից՝ անհարմարություններ է ստեղծում նույն ԹելՍել-ի և քաղաքացիների համար:
Ինչո՞ւ քաղաքացիների համար: Խնդիրն այն է, որ ուղևորատոմսը գործում է ուղիղ մեկ ամիս: Այսինքն, եթե ուղևորատոմսը գնվել է գիշերը 3:06, ապա դրա գործողության ժամկետը սկսվում է գնման օրը 3:06-ին և լրանում է մեկ ամիս անց 3:06-ին: Սակայն, մետրոպոլիտենն աշխատում է 7:00-ից մինչև 24:00-ն: Այս իմաստով, քաղաքացին կորցնում է մետրոպոլիտենից օգտվելու համար նախատեսված ժամկետի առնվազն 7 ժամ:
Ստացվում է, որ թուղթը վերջանում է, ԹելՍել-ը չի գործում, մետրոպոլիտենի աշխատակիցները գիշերները չեն քնում, քաղաքացիները տուժում են:
Փաստորեն, անհրաժեշտ է կամ ԹելՍել-ին փոխել, կամ՝ մետրոպոլիտենին: Կա ևս մեկ տարբերակ, այն է՝ քաղաքացիներին փոխել»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան