«Համակարգչային հանցագործություններն օրեցօր աճում են»․ Հայկ Մկրտչյան
![]() 458 Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ., 13:30 Վերջին 4 տարիների ընթացքում ֆինանսական հանցագործությունները կիբերտիրույթում՝ այսինքն՝ համակարգչային հանցագործություններն օրեցօր աճում են: Այս մասին այսօր «Կիբերհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում․ առկա միտումներն ու կանխարգելիչ քայլերը» թեմայով հրավիրված ասուլիսում հայտնեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը: «Այդ դեպքերը 2020թ., 2021թ. գերազանցում էին 800-ը, 2022-ին և 2023-ին գերազանցել են 1000-ի սահմանը և շարունակում են աճել: 2022թ. ֆինանսական հափշտակության 1158 դեպք, իսկ 2023թ. 1198 դեպք»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին գովազդներիր միջոցով գերշահույթ են խոստանում և շահագրգռում են ներդրում կատարել և նրանք հավատալով՝ դառնում են հանցագործության զոհ: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում համակարգչային հափշտակությունների զգալի աճ է նկատվել 2020թ. համավարակի ժամանակ, երբ առցանց տիրույթն էլ ավելի շատ սկսվեց օգտագործվել: Մի շարք տեխնոլոգիաներ են ստեղծվել՝ մասնավորապես արհեստական բանականությունը, և այդ տեխնոլոգիաների համակցությունը հանցագործներին հնարավորություն է տալիս էլ ավելի շատ թիրախավորել քաղաքացիներին և ավելի շատ գումարներ հափշտակել: ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը հավելեց, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ զանգում են, ներկայանում բանկի աշխատակից, պահանջում տրամադրել ստացված կոդը և հափշտակում հաշվի գումարը, բայց այսպիսի դեպքերի թիվը խիստ նվազել է: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
