«Լրագրողական էթիկայի ոլորտում օրենսդրական սահմանափակումները լավագույն լուծումները չեն». Ավետ Պողոսյան
![]() 222 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 10:48 «Էթիկան այն ոլորտն է, որտեղ, չեմ կարծում, թե օրենսդրական սահմանափակումները և կարգավորումները լավագույն լուծումներին են բերում»,- այս մասին ԱԺ նիստում նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ավետ Պողոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե բազմաթիվ են դեպքերը, երբ չեն պահպանվում լրագրողական էթիկայի կանոնները, օրենսդրական նախաձեռնությունների միջոցով հնարավո՞ր է հասնել նրան, որ լրատվությունը լինի ճշմարտացի և օբյեկտիվ, որը կբավարարի նաև հանրության շահերը: «Շատ հաճախ անբարեխիղճ լրագրողները չեն առաջնորդվում օրենսդրական սահմանափակումներով: Ես կարծում եմ, որ ոչ օրենսդրական մոդելներն ավելի կիրառելի են. օրինակ՝ եթե մենք պնդում ենք, և դա ընդունելի փաստ է, որ լրագրողը կամ լրատվամիջոցը հաճախ կեղծ տեղեկություն է տարածում, մանիպուլյացիաներով է զբաղվում, կիսաճշմարտություններ է ասում, դրա արդյունքում կձևավորվի մի այնպիսի ռեյտինգ, որ նույնիսկ լրագրողները չեն ուզենա այդ լրատվամիջոցում աշխատել, այդ աշխատաոճը կիրառել. սա ամենաբնական պրակտիկան է, որը կայացած դեմոկրատական հասարակություններում առկա է: Կարծում եմ՝ էթիկայի տեսանկյունից այսպիսի մոդելների պետք է գնանք, և այդտեղ մեծ է ոչ թե պետության, օրենսդիրի դերը, այլ հասարակության ճշմարտության որոնման ձգտումը»,- նշեց Պողոսյանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
