«Հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից և ընդունել եմ». Նիկոլ Փաշինյան
![]() 359 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 18:00 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից եղած ակնկալիքների վերաբերյալ հարցին, ասաց. «Մենք խնդիր ունենք, և կարևոր հնարավորություն է մեզ համար, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար: Գիտեք, և դա ասում եմ հաճույքով, որ ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է կայուն ձևով, և նման հարթակները կարևոր են մեր ասելիքն ասելու համար: Ամենակարևոր շարժառիթը սա է, բայց ոչ պակաս կարևոր շարժառիթ է, որ հրավեր ենք ստացել ՌԴ նախագահից անձամբ և ընդունել եմ այդ հրավերը, և կարծում եմ՝ այդտեղ գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար: Վերջերս նաև Նյու Յորքում էի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային էի մասնակցում, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն մասնակցեցի, և կարծում եմ՝ տարբեր հարթակներում ՀՀ-ի շփումները, տեսակետներ կիսելը և նաև գնահատականներ լսելը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև գլոբալ զարգացումների մասին շատ կարևոր են, որովհետև այդ տեղեկատվությունը մեզ օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել ժամանակակից չափազանց բարդ աշխարհում»,- նշեց վարչապետը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
