«Իսկ ինչի՞ պտի Հովիկ Աղազարյանն ըստեղ նստած չլիներ». Նիկոլ Փաշինյան
![]() 315 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 21:18 «Դուք չեք նեղսրտում, որ Գառնիկ Դանիելյանի հարցը Կիրանցի մասին չէ: Դուք նեղսրտում եք, որ նրա հարցը կոռուպցիայի մասին է: Որովհետև համարում եք, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձեր ամենաուժեղ կողմն է: Գուցե՝ մինչև անցած շաբաթ: Անցած շաբաթ ձեր կողմից նշանակված ՔԿ ղեկավարը հայտարարել է, որ ձեր թիմի պատգամավորն իր որդու համար առնվազն 2 անգամ միջնորդություններ է ուղարկել: Եվ սրա մասին իշխանական որևէ պատգամավոր հարց չհնչեցրեց: Իսկ դուք ասում եք՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, որ այդ պայքարի դեմ ինստիտուտներ են պետք: Բա մի ինստիտուտ էլ այնտեղ նստած էր: Այս մի շաբաթում հեռախոսը վերցրե՞լ եք, զանգե՞լ եք տիկին Վարդապետյանին, հարցրե՞լ եք՝ բա էդ գործից ի՞նչ կա»,- Ազգային ժողովում հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Ձեր հարցի մեջ կա պատասխան: Որովհետև եթե էդ կոռուպցիան լիներ, դուք դրա մասին չէիք էլ իմանա,- իր պատասխանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- պետք չի, որ ես հեռախոս վերցնեմ, կամ չվերցնեմ: Պրոցեսները պետք է տեղի ունենան՝ անկախ նրանից՝ հեռախոս վերցնող կա, թե չկա»: «Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն ի՞նչ գործ ունի այստեղ նստած»,- հակադարձեց Խամոյանը: «Իսկ ինչո՞ւ պտի Հովիկ Աղազարյանն ստեղ նստած չլիներ: Ինչո՞ւ, ի՞նչ է տեղի ունեցել: Դատավճիռ է կայացել, թե ի՞նչ է եղել»,- ասաց Փաշինյանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
