Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Զինվորները բանակում ելակ էին ուտում, հիմա նրանք նույնիսկ կարտոֆիլ են գնում»․ Ոսկան Սարգսյան

«Զինվորները բանակում ելակ էին ուտում, հիմա նրանք նույնիսկ կարտոֆիլ են գնում»․ Ոսկան Սարգսյան
280
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 13:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինվորներին ելակով էին կերակրում, հիմա նրանք կարտոֆիլի համար փող են հավաքում
ժամկետային զինծառայողի ծնողը լրագրողիս բողոքեց, որ իր որդին մեկ տարի Ջերմուկում է ծառայում, ամեն անգամ մարտական դիրքեր բարձրանալիս ժամկետային զինծառայողները, հենակետում սնվելու համար,15 հազարական դրամ են հավաքում։ Զինվորի ծնողը դժգոհ է, որ զինվորներն այդ փողով նույնիսկ կարտոֆիլ են գնում։ Ծնողն ասաց, որ զինվորին պետության կողմից ամսական 4 հազար դրամ է տրվում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո զինվորները բանակում ելակ էին ուտում, հիմա նրանք նույնիսկ կարտոֆիլ են գնում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան