«ՄԻՊ-ին իր դատախազ ընկերուհին լռեցրել է»․ զոհվածի մայր
![]() 273 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 16:00 Այսօր կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը․ «17 է տարի է անցել, բայց մեր որդիների գործերն այդպես էլ չեն բացահայտվել»,- կրկին ու կրկին ասում են նրանք։ «Լավ է անում Քյարամյանը, որ մատով է կանչում սրանց նմաններին։ 17 տարի պայքարում ենք, զինվորի գործերը չեն բացահայտվում, մեկը չկա հարցնի ո՛չ Քյարամյանին, ո՛չ գլխավոր դատախազին՝ ինչ եղան երեխեքի գործերը։ Ամեն մեկն իր անձնական հարցերն է բարձրացրել՝ Հովիկ Աղազարյանից սկսած»,- լրագրողների հետ զրույցում նշեց որդեկորույս մայրերից մեկը։ Սևազգեստ մայրերը դժգոհություն հայտնեցին ՄԻՊ Անահիտ Մանասյանի գործունեությունից՝ ընդգծելով, որ նա թեև խոստումներ է տվել, որ գլխավոր դատախազի մոտ հարցը կբարձրաձայնի, բայց ոչինչ չի արել։ «Ոչինչ չի արել, որովհետև նրան իր դատախազ ընկերուհին լռեցրել է․․․ 12 թերթանոց միջնորդություն ենք գրել՝ 5 քրեական գործով, մինչև հիմա պատասխանը չենք ստանում։ Տիկին Մանասյանի մոտ ոչ էլ գնում ենք, նա «պտիչկա»-ի համար է մեզ ընդունել, մի բան էլ՝ վիրավորվել է, որ ասում ենք՝ «պտիչկա»-ի համար եք ընդունում։ Դու որպես ՄԻՊ ինչու չես կարող մեզ պատասխանել, մեր իրավունքներն ով է պաշտպանելու»,- ասաց մայրերից մեկը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
