46-ամյա կինն առանձնակի դաժանությամբ սպանել է 44-ամյա տղամարդուն
![]() 536 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 17:06 Հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ Մասիսի շտապօգնության կայանից բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Խաչփար գյուղի 22-րդ տուն, որտեղ դռան մոտ՝ ներսի հատվածում, հայտնաբերել են արնաշաղախ տղամարդու մարմին: Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր: Տեղում պարզվել է նաև, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կասկածյալ կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին: Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը: |
Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի
10816:57Երևանում հնդիկները մտել են իրենց հայրենակիցների տուն, նրանց ծեծել ու թալանել են
9816:24Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով
22911:36Գագիկ Մելքոնյանի մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)
23710:36Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում (տեսանյութ)
24310:24Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ
13409:48Սարյան փողոցում պայթյունի հետևանքով վնասվել է 5 տրանսպորտային միջոց (տեսանյութ)
311Երեկ, 23:30«Հանկարծակի ինչ-որ բան կպավ». պայթյունից տուժած քաղաքացի (տեսանյութ)
384Երեկ, 21:12