«Հանքանյութերի գործարքից շահույթ ստանալու համար ավելի քան 10 տարի կպահանջվի»․ #Reuters

Ուկրաինան և Միացյալ Նահանգներն ստիպված կլինեն ավելի քան մեկ տասնամյակ սպասել հանքարդյունաբերության գործարքից ֆինանսական օգուտ քաղելու համար, հայտնել է Reuters-ը։
Զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում, ինչպիսիք են Կանադան կամ Ավստրալիան, ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսներով հանքերի շահագործումը տևում է 10-20 տարի, գրում է գործակալությունը՝ հղում անելով փորձագետներին։ Ուկրաինայում որոշ հանքավայրերի մշակման տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորող տվյալները քիչ են։ Գոյություն ունի նաև ռիսկ, որ ներդրողները չեն ցանկանա ներդրումներ կատարել մի երկրում, որի ենթակառուցվածքները, տրանսպորտը և էներգետիկան վնասվել են մարտական գործողությունների հետևանքով։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ բոլոր հանքանյութերը Ուկրաինայից կթռչեն այստեղ, երազանքների է տրվում», - ասել է Benchmark Minerals Intelligence խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ադամ Ուեբը։
Մասնագետի խոսքով՝ «իրականությունն այն է, որ դժվար կլինի արդարացնել Ուկրաինայում գումար ներդնելը, երբ կարելի է ներդրումներ կատարել խիստ կարևոր ռեսուրսներ ունեցող այն երկրներում, որոնք պատերազմի մեջ չեն»։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06