«Ժողովուրդը սպասում է ծրագիր ու հստակ քայլեր ունեցող մարդկանց»․ Նաիրի Հոխիկյան
![]() 264 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 22:36 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան իր էջում գրառում է կատարել․ «Նիկոլը դավաճան է, Այսպիսի բացահայտումները վաղուց արդեն բացահայտում չեն, մանավանդ որ Նիկոլն ինքն է իր բերանով ասել այդ մասին, չի թաքցնում ոչ մի դավաճանական հանցանք։ Հիմա ուզում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք զօրուգիշեր խոսում են այդ հանցանքների մասին՝ որպես դարակազմիկ բացահայտում ու բավարարվում են այդ բացահայտումներով, ի՞նչ են ուզում՝ խոսե՞լ, թե՞ մի բան անել այս երկրի համար։ Եթե խոսել, ապա անիմաստ է, քանի որ Հայաստանի բոլոր բնակիչները լավ գիտեն Նիկոլի և նրա թիմակիցների դավաճանության մասին։ Ով չի հանդուրժում այդ դավաճանությունը, պայքարում է, ով էլ հանդուրժում է և մնում Նիկոլի կողքին, բացահայտ ասում է, որ ինքն էլ է դավաճան։ Այլևս նոր բացահայտումների իմաստ չկա։ Իսկ եթե ուզում եք այս երկրի փրկության համար մի բան անել, ապա պետք է գործ անել։ Ժողովուրդը սպասում է ծրագիր ու հստակ քայլեր ունեցող մարդկանց, որոնք կպայքարեն ոչ թե իշխանության գալու, այլ երկիրը ոտքի հանելու համար։ Խոսեք, եթե ունեք ծրագիր։ Եթե չունեք ծրագիր, բայց պատրաստ եք միանալ այլոց ծրագրերին, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, ձեր եսասիրական ձգտումները, դարձեք մեծ ծրագրի մի մասը, մասնակից եղեք, ոչ թե ապրեք առաջնորդի երազանքներով»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
