Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը
![]() 444 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 15:54 Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է, իսկ ստահակները Վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը, ապա երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ, լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը: Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: pic:121348] |
Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի
10816:57Երևանում հնդիկները մտել են իրենց հայրենակիցների տուն, նրանց ծեծել ու թալանել են
9816:24Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով
22911:36Գագիկ Մելքոնյանի մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)
23710:36Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում (տեսանյութ)
24310:24Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ
13409:48Սարյան փողոցում պայթյունի հետևանքով վնասվել է 5 տրանսպորտային միջոց (տեսանյութ)
311Երեկ, 23:30«Հանկարծակի ինչ-որ բան կպավ». պայթյունից տուժած քաղաքացի (տեսանյութ)
384Երեկ, 21:12