«Գերազանցեցինք նույնիսկ ամենահամարձակ սպասումները». Արման Բաբաջանյան
![]() 289 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 20:24 «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարեւոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման եւ անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 50 հազար ստորագրություններն ապահովեցինք նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների ազատության հանդեպ ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլեւ մեր հասարակության քաղաքական հասունությունը եւ միասնությունը՝ հանուն եվրոպական արժեքների։ Սա ուժեղ ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արեւելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում եւ Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
