Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մշո ու Սասնա հրաշքը` մանանա». Խաժակ Սիրեկանյան

«Մշո ու Սասնա հրաշքը` մանանա». Խաժակ Սիրեկանյան
495
Կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ., 03:18

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Մշո ու Սասնա հրաշքը
«Երկնքից մանանա է իջնում»
Գիտե՞ք ինչ է նշանակում այս արտահայտությունը:
Մանանան կամ գազպենը, Մշո դաշտում և Սասնո տարածաշրջանում հանդիպող որոշ ծառատեսակների (հացենի, կաղնի և այլն) վրա գոյացող քաղցրահամ նյութն է, որն առաջանում է հարավից քամու բերած դեղձենու, ծիրանենու ծաղկեփոշուց և նստելով ծառերի վրա, դառնում է մեղրանման զանգված։
Բնակիչները մանանա հավաքում են, եփում և օգտագործում մեղրի, շաքարի փոխարեն։
ժողովուրդը մանանան անվանել է նաև «Սուրբ Կարապետի հալվա»։
Տարածված է «Երկնքից մանանա է իջնում» արտահայտությունը՝ իբրև առատության խորհրդանիշ։
Իմ շատ լավ ու հարգված ընկերներից Գևորգ Խաչատրյանը մի հետաքրքիր բան պատմեց մանանայի հետ կապված:
Ուրեմն ցեղասպանությունից հետո, մինչև 1930-ական թվերի վերջը, Մշո դաշտի ու Սասունի տարածաշրջաններում մանանա չէր իջնում: Եղեռնից մազապուրծ տարեց մի հայի իր թոռը հարցրել է, թե՝ պապի, ինչո՞ւ մանանա չի իջնում, պապը պատասխանում է՝ լաո, որովհետև ծաղիկների վրա ամբողջն արյուն է, որտեղի՞ց մանանա ու խեժ առաջանա»:

Աղբյուրը`   Խաժակ Սիրեկանյան