Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին». Սուրեն Սուրենյանց

«Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին». Սուրեն Սուրենյանց
308
Կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ., 22:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի նախագահի և նրա շուրջ համախմբված ընդդիմության վարքագիծը բավականին տարօրինակ է:
Նրանք շարունակ խոսում են տոտալ կեղծիքների մասին, սակայն գոնե ես կոնկրետ փաստերի, որոնք կվկայեն համակարգային ընտրարխախտումների մասին, չեմ հանդիպել:
Վրաստանի ընտրություններն, անշուշտ, իդեալական չեն եղել և չէին էլ կարող լինել, բայց դեռևս նախընտրական փուլում ակնհայտ էր, որ ֆավորիտը «Վրացական երազանքն» է, ինչը և արտացոլված է ԿԸՀ-ի հրապարակած թվերով:
Ինձ համար նույնքան ակնհայտ էր, որ արևմտամետ ընդդիմությունը չի ընդունելու իր պարտությունը ու մեծ հաշվով՝ նրա քարոզարշավը հենց հետընտրական զարգացումների մասին է:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակում ոչ թե նախագահի արբիտրային դեր է կատարում՝ փորձելով ապահովել իշխանություն- ընդդիմություն երկխոսություն, այլ նախապատրաստում է իր ընդդիմադիր լիդերությունը, որի մեկնարկը տրվելու է հենց վաղը, Ռուսթավելի պողոտայում:
Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին, որտեղ բախվելու են արևմտյան ուլտրալիբերալ շրջանակների ու Վրաստանի ազգային- պետական ինքնության պաշտպանների շահերը»: