«Հյուսիսային Կովկասը վառոդի տակառ է Ռուսաստանի «տակ»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ է Հյուսիսային Կովկասը: Վառոդի տակառ՝ Ռուսաստանի «տակ»:
Դուք կարծում եք, թե Եվրոմիությունն ուզում է ունենալ անմիջական սահման այդ վառոդի տակառի հե՞տ: Այն դեպքում, երբ եվրաատլանտյան ռազմավարության հիմնարար թիրախներից մեկը այդ տակառի տակ ամեն հարմար պահի տաքացնելն է:
Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը, որ Եվրոմիությունը որևէ կերպ չի ուզի անմիջական սահմանակից լինել հյուսիսկովկասյան վառոդի տակառին: Մնացյալը, հռետորաբանություն է:
Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչո՞ւ նախորդ տարի դեկտեմբերին Վրաստանին տվեցին անդամության կարգավիճակ:
Այդ հարցը շատ է «ուռճացվում» մեզանում: Տվեցին ոչ թե անդամ դարձնելու մտադրությամբ, այլ որովհետեւ. 1-կար Ուկրաինային և Մոլդովային այդ կարգավիճակը տալու անհրաժեշտություն, բայց չկար որևէ առարկայական պատճառ չանել դա Վրաստանի առումով: Հետևաբար, եթե Ուկրաինային տրվեր այդ կարգավիճակը, իսկ Վրաստանին՝ ոչ, դա կլիներ աղաղակող երկակի ստանդարտ, այդ թվում վրացական հանրության առաջ, ինչը կուժեղացներ Վրացական երազանքի դիրքը: 2-Տվեցին, լավ պատկկերացնելով, որ Վրաստանը գնալու է հայտնի օրենքների ընդունմանը, որոնք Վրացական երազանքը անոնսավորել էր դեռևս մինչև այդ կարգավիճակը ստանալը: Ըստ այդմ, հաշվարկն այն էր, որ հետո այդ օրենքները առիթ կլինեն չեղարկել անդամության կարգավիճակը կամ սսառեցնել այն: Միաժամանակ, դա հնարավորություն կլինի նաև Վրաստանի հանրության մոտ նախընտրական ու հետընտրական հաշվարկով խաղարկել այն, որ Վրաստանը այդքան մոտեցել էր ԵՄ-ին, սակայն իշխանությունը «փչացրեց» ամեն ինչ:
Հարց կառաջանա, այդ դեպքում «Երազանքը» ինչո՞ւ ընդունեց օրենքները և տվեց ԵՄ-ին այդ առիթը: Գնանք վերև. որովհետև, Վրաստանի քաղաքական վերնախավը հիանալի հասկացել է, որ ԵՄ անդամության հարցը իրենց հանդեպ քաղաքական լծակ է, ոչ թե Եվրոմիության իրական մոտիվ»:

«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
2420:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2920:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5719:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5218:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
10318:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
6517:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
8217:12