«Տավուշի մարզպետարանում տեղյակ չեն, թե ինչ վիճակում են իրենց ենթակայությամբ գործող դպրոցները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական բյուջեից բարձր աշխատավարձեր, մեծ պարգևավճարներ ստացող Տավուշի մարզպետի աշխատակազմն անմիջական ղեկավարում է մարզի ընդամենը երկու ոլորտ՝ պետական հանրակրթությունը, և մարզի պետական առողջապահական հիմնարկները։ Այդ ղեկավարումն էլ մարզպետարանն իրականացնում է ԿԳՄՍ-ի և առողջապահության նախարարության հետ համատեղ։ Տավուշի մարզպետարանում տեղյակ չեն, թե ինչ վիճակում են գտնվում իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների շենքերը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ Տավուշի մարզի հանրակրթական ո՞ր դպրոցների շենքերն ունեն հիմնանորոգման, որո՞նք՝ վերանորոգման, որո՞նք՝ մասնակի նորոգման կարիք։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման, վերանորոգման և մասնակի նորոգման վերաբերյալ ցուցակները դեռևս հաստատված չեն»»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4808:00
«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
10002:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
18800:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
12200:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
25500:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
171Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
255Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
160Երեկ, 22:24