Հայկ Սարգսյանի եղբորը կանչել են ՔԿ ու հարցաքննել. «Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: Հայտնի դարձավ, որ հարցաքննությունը նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ է կապված եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը նեկայացնում է, թե ինչ է իրավապահներին պատմել ՔՊ-ական պատգամավորի եղբայր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:
«Հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 22-ին՝ ժամը 00:17-ին, իմ ֆեյսբուքյան էջին Messenger հավելվածով ինձ անհայտ եւ անծանոթ՝ «Ռոբերտ Կասյան» ֆեյսբուքյան էջի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հերդ վնաս ա տվել իմ ընտանիքին, էլի եք տրաքելու», որից հետո իմ և իմ ընտանիքի հասցեին տվյալ օգտատերը հնչեցրել է հայհոյանքներ, որոնք ես ջնջել եմ նամակագրությունից: Արձագանքելով՝ հարցրել եմ՝ ինչ վնասի մասին է խոսքը, սակայն նա կրկին շարունակում էր նույն բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ նշել է. «Էն պայթյունը հիշո՞ւմ ես, խելոք մնացե՛ք, գոնե»:
Այս ամենից հետո ես այդ հաղորդագրությունը ուղարկողին հարցրի, թե նա ինչ կապ ունի այդ պայթյունի հետ, իսկ վերջինս պատասխանեց կրկին նույն ոճով՝ նշելով. «Դրա հետ դուք կապ ունեք, ես քեզ ասում եմ՝ հանգի՛ստ մնացեք»:
Հայտնում եմ, որ ես միանգամից ենթադրեցի, որ 2022 թվականի օգոստոսի 31-ին Ն. Զարյան 42/2 հասցեում գտնվող եւ հորս՝ Զարեհ Սարգսյանին պատկանող յուղման կետի պայթյունի դեպքի մասին է խոսքը, քանի որ որեւէ ուրիշ պայթյուն տեղի չի ունեցել, հետևաբար ենթադրում եմ, որ այդ հաղորդագրություններն ուղարկող անձը ինչ-որ առնչություն կարող է ունենալ վերոնշյալ պայթյունի դեպքին, սակայն թե ով կարող է լինել, ես ոչինչ չեմ կարող հայտնել, նույնիսկ այդ օգտատիրոջ տվյալներն ինձ ծանոթ չեն, առաջին անգամ եմ տեսել, նման անուն-ազգանունով անձի չեմ ճանաչում: Հայտնում եմ, որ ես կամ իմ ընտանիքը որեւէ մեկի հետ թշնամական հարաբերութունների մեջ չենք, հետևաբար չեմ կարող ասել, թե ով կարող էր նման արարք կատարել, որևէ մեկին ես չեմ կասկածում:
Նշեմ, որ այս պայթյունի վերաբերյալ նամակագրությունից հետո շարունակում էր հաղորդագրություններ ուղարկել, նաեւ հարցրեց՝ Երևանո՞ւմ եմ, թե՞ ոչ, որ երկրից դուրս գալու դեպքում՝ իրեն գրեմ: Ինքը կասի, կգան ինձ հետ հանդիպելու եւ ամեն ինչ կբացատրեն, և որ դա ինձ է պետք, իրեն պետք չէ: Ինչ-որ մարդիկ կհանդիպեն և կպատմեն ամեն բանի մասին:
Հայտնում եմ, որ այս ամենից հետո որևէ կասկածելի անձ ինձ չի գրել, չի անհանգստացրել»»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
5601:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
5801:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
8600:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
70Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
68Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
68Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
109Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
110Երեկ, 22:49