«Ապրում ենք մի ժամանակ, երբ անգրագետներին դարձնում են պատգամավոր, թքողներին՝ ԱԺ նախագահ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ
- սարերից չոբաններին իջեցնում ու դարձնում են ոստիկան՝ ոստիկանության ակադեմիան ավարտածներին ուղարկելով տուն,
- անգործ ու անփող մնացած մարդիկ, որպես վերջին տարբերակ, դառնում են պայմանագրային զինծառայող՝ փորձառու զինվորականներին անվանելով ագրեսոր,
- իր ծննդավայրը թշնամուն նվիրած մարդուն նշանակում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որ պաշտպանի երկիրը,
- իրենց հայրերին նույնիսկ չճանաչող ապօրինի զավակներին նշանակում են օրինապահ մարմինների ղեկավարներ,
- Լիակատար անգրագետ, ամենուրեք սպառնալիքներ հնչեցնող և զանազան հանցանքներ կատարող մարդկանց դարձնում են պատգամավորներ, որ օրենքներ գրեն,
- փողոցում մարդկանց վրա թքող ուղտերին նշանակում են ԱԺ նախագահ, որ պահպանի օրենքները,
- թշնամական երկրի գործակալ աշխատած անձին դարձնում են դիվանագիտական կառույցի ղեկավար,
- դպրոցում վատ սովորած կամ ընդհանրապես չսովորած աշակերտներին փողով տալիս են մանկավարժական կրթության, որ հետո փող տան և ուսուցիչ աշխատեն,
- երեխաներ ունենալիս ծնողները նախընտրում են միջազգային, ոչ հայկական անուններ դնել, որ արտագաղթելիս անվան հետ կապված դժվարություններ չունենա երեխան,
- Արցախից բռնի տեղահանված հայերը գերադասում են Երևանում կամ մոտակա բնակավայրերում ապրել, որ թշնամու հարձակման դեպքում իրենք առաջին կրակի տակ չընկնեն,
- հայրենիքի պաշտպանության համար ստեղծված երկրապահ կառույցի ղեկավարը մարդկանց է հավաքագրում դիրքեր տանելու համար, բայց նվնվում է, թե մենք հնարավորություն չունենք թշնամու դեմ պայքարելու,
- հայրենիքը թշնամուն հանձնած, դավաճանության մասին ինքնախոստովանական բազմաթիվ հայտարարություններ արած մարդը ղեկավարում է երկիրը՝ որպես անվտանգության պատասխանատու՝ հպարտանալով, թե ասֆալտ է անում...
Արմատական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են»։

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
9300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
90Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
87Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
152Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
74Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
79Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
82Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
77Երեկ, 20:54