«Երկրի ղեկավարը չգիտի՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում ազգային անվտանգության ռազմավարության ուղղությամբ»․ Սեյրան Օհանյան

«Կառավարության ղեկին նստած անձնավորությանը ես հարց եմ տալիս՝ ի՞նչ գործընթացներ է այսօր իրականացվում ազգային անվտանգության նոր ռազմավարության ձևավորման ուղղությամբ, որովհետև այսօր գործող ռազմավարությունը չի համապատասխանում այս իրականությանը»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Օհանյանն ընդգծել է, որ երկրի ղեկավարի սեղանին պետք է դրված լինի գոնե 2 շատ կարևոր փաստաթուղթ՝ ազգային անվտանգության ռազմավարությունը և իր կառավարության ծրագիրը, բայց «ծրագիրը ձախողել են, իսկ երկրի ղեկավարը նույնիսկ չգիտի, թե ինչ աշխատանքներ են տարվում ազգային անվտանգության ռազմավարության ուղղությամբ»։ «Ինքն ասում է՝ տեսեք, երկրի անվտանգության միջավայրն այնքան փոփոխական է, որ մենք չենք կարող մշակել։ Ընդհակառակը՝ փոփոխական միջավայրում դու պետք է լուրջ աշխատանք տանես, որպեսզի կարողանաս քո անվտանգությունն ապահովել։ Այսինքն՝ իրենք երկիրը ղեկավարում են ոտի վրա և ձեռի հետ։ Ավելի շատ ուշադրություն են դարձնում կենցաղային խնդիրներին՝ իրենց բարակեցությանը և այլն, քան մեր պետության ռազմական հզորությանը՝ տարածք, տնտեսություն, բնակչություն, բանակ»,- նշել է Օհանյանը։

«Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել ՄԻԵԴ, որ չվնասեն «խաղաղության հարթակին»»․ Լապշին
2217:36
«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան
4117:12
«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
4816:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
6016:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
8816:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4916:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5215:48
«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման (տեսանյութ)
5815:18