«Հարցս մի ընկալեք, թե ակնարկում եմ պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին»․ Սոնա Ղազարյան

ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը մտահոգություն հայտնեց, թե «աշխատավարձերի մասով հիերարխիան խախտված է»։ Պատգամավորը հարցը բարձրացրեց՝ Ֆինանսների նախարարի կողմից իրավապահ համակարգին հատկացվող միջոցների հրապարակումից հետո․ «Իհարկե իրավապահ համակարգի աշխատանքն արդյունավետ է և կարծում եմ տրամաբանական է, որ բարձր են վարձատրվում՝ հաշվի առնելով մեր կողմից հանրահռչակված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում աշխատավարձի պարբերական աճը, մենք օրենքով էլ ենք բարձրացրել։ Բայց իմ հարցն ընդհանուր աշխատավարձերի տրամաբանության հիերարխիայի մասով է, որովհետև խորհրդարանական երկրում այս հիերարխիան խզված է։ Հարցը մի ընկալեք, թե ակնարկում եմ պատգամավորների աշխատավարձի բարձրացում կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների աշխատավարձերի իջեցում, պարզապես փիլիսոփայությունը էս աշխատավարձերի՝ խորհրդարանական երկրում փոքր ինչ խախտված է»,- ասաց Ղազարյանը: Ի պատասխան՝ նախարար նշեց․ «Քանի որ Ֆինանսների նախարարությունն այս մասով քաղաքականություն իրականացնող մարմին չի, ես էլ դրա մասնագետը չեմ, իմ դիտարկումները կլինեն զուտ սիրողական մակարդակի, ինչից կխուսափեմ։ Բնական է՝ տեսնում եք մի տեղ բարձր է, մի տեղ ցածր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես»։

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
211Երեկ, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
227Երեկ, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
239Երեկ, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
59710.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
114709.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
37209.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
45708.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
40108.09.2026, 17:06