«Տիրոջ ու ավանակի պատմությունը չլինի, էլի, պետական ապարատում գումար խնայեք, վնասներ բերի». Սերգեյ Բագրատյան

«Հաշվի առնելով մեր ֆիսկալ շրջանակի սահմանափակումները՝ ընդհանուր մոտեցում ենք ցուցաբերել պետական ապարատն օպտիմիզացնելու և ծախսերը կրճատելու ուղղությամբ և միասնական մոտեցում ենք ցուցաբերել բոլոր պետական մարմիններին»,- այս մասին ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի նախածի քննարկման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, թե ինչով է պայմանավորված այն, որ 2025թ. ԱԺ-ն 191 միլիոն դրամով պակաս է ֆինանսավորվելու:
«Արդյոք դա՞ է ճիշտ ճանապարհը... Հայտնի պատմության պես չլինի, էլի, որ տերը ավանակին առաջին օրը չի կերակրում, երկրորդ օրը չի կերակրում, մտածում է՝ փաստորեն անվճար կարող է ապրել, սրան կերակրելու իմաստը ո՞րն է, երրորդ օրն ավանակը սատկում է: Այսինքն՝ կառավարման համակարգում չկիրառենք մեթոդներ, որոնք վնասներ կբերեն»,- արձագանքեց պատգամավորը:

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
23911:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
10410:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
198Երեկ, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
196Երեկ, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
197Երեկ, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
686Երեկ, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
162Երեկ, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
47807.09.2026, 19:13