««Բացահայտվում» են փողերի ծախսման առաջնահերթությունները». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տնտեսագետները կվկայեն, որ գրեթե միշտ թվերն ավելի խոսուն են, քան երկար ու բարակ տեքստերն ու գեղեցիկ խոսքերը։ Ոչ մի շարադրանքով, հնարավոր չէ «քողարկել» իրականությունն ու մտադրությունների իրական ուղղվածությունը։
2025 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում գեղեցիկ հայերենով շարադրված է․ «Բարձր տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է արտահանման տեմպերի արագացում ի հաշիվ ոչ հումքային բարձր ավելացված արժեք ստեղծող ապրանքատեսակների և արտահանելի ծառայությունների: Այսպես, բարձր աճի հասնելու համար, անհրաժեշտ մասնավոր ներդրումների ծավալների ապահովմանը զուգահեռ անհրաժեշտ է ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր և կայուն աճերը, ինչը հնարավոր կլինի տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման միջոցով»։
Եվ, ահա, այս «ազնիվ» նպատակի իրագործման համար 2025 թվականի պետական բյուջեի նախագծով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, «Ներդրումների և արտահանման խթանման ծրագրի» (ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը՝ 4.7 մլրդ դրամ է) շրջանակներում «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների» համար նախատեսված է ընդամենը 577 մլն դրամ, իսկ «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը և հետներդրումային սպասարկմանը» միջոցառման իրականացման համար ընդամենը՝ 288 մլն դրամ։
Իսկ երբ սրան զուգահեռ, ՀՀ կառավարության աշխատակազմին, «Հանրային իրազեկում» ծրագրի իրականացման համար, նախատեսվում է հատկացնել շուրջ 1.3 մլրդ դրամ, ըստ էության, «բացահայտվում» են փողերի ծախսման առաջնահերթությունները»։

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
203Երեկ, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
209Երեկ, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
212Երեկ, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
217Երեկ, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
147Երեկ, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
198Երեկ, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
22701.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
79701.10.2026, 08:37