«Դովեղի դպրոցի շինարարությունում ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արաբ 5 բանվորը սահմանամերձ Դովեղի դպրոցը քանի՞ տարում են կառուցելու
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ․ վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Այս տարվա գարնանը մի քանի ամիս դադարեցվել էր դպրոցի շինարարությունը, տեղացի բանվորները, աշխատավարձի ուշացման պատճառով դուրս եկան գործից։ Աշխատանքից հեռացավ նաև այդ շինարարության աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը, ում ևս «Կանժիլստրոյը» գումարներ էր պարտք։ Տեղացի բանվորներին փոխարինեցին հնդիկ բանվորները, ապա՝ արաբները։ Դովեղ գյուղից տեղեկացա, որ այդ շինարարությունում այժմ ընդամենը 5 արաբ բանվոր են աշխատում, ովքեր վարձով բնակվում են Դովեղ գյուղում։ Դպրոցի շինարարության քիչ մասն է արված, որոշ տեղեկություններով՝ ևս երկու տարով երկարացվել է սահմանամերձ դպրոցի գործարկման ժամկետը։ Կառուցվող դպրոցի շենքը գտնվում է Դովեղ մտնող ճանապարհից ներքև, այդ ճանապարհը կարող էր փլվել, ուստի նախատեսվել է հենապատ կառուցել։ Դովեղից տեղեկացա, որ հենապատի մի մասն է կառուցվել, ճանապարհի մասնակի փլուզում է եղել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին պարբերաբար հարցումներ եմ ուղարկել Դովեղի դպրոցի շենքի շինարարության վերաբերյալ։ Ի պատասխան 2024 թվականի հունիսի 17-ի իմ հարցման, մարզպետարանից հայտնել են․ «Դովեղի միջնակարգ դպրոցի շենքի շինարարության պատվիրատուն հանդիսանում է քաղաքաշինության կոմիտեն, առաջարկում ենք դիմել քաղաքաշինության կոմիտեին»: Ի պատասխան օգոստոսի 7-ին ուղարկած տեղեկատվական հարցման, մարզպետարանից պատասխանել են․«Դովեղի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է կապալառուի ոչ պատշաճ աշխատանքների պատճառով»: Ի պատասխան 2024 թվականի հոկտեմբերի 10-ի հարցման, մարզպետարանից հայտնել են «Դովեղի դպրոցի շինարարության կապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով պայմանագիրը խզման փուլում է»»:

«Կյանքում ոչ մի արժեք չստեղծած վարչախումբը փորձում է հանդես գալ որպես «նորարար» ու «կրեատիվ»». Արմեն Հովասափյան
2709:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3808:18
«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
11601:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
19800:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
12200:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
14400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
95Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
177Երեկ, 23:12