«Նրանք սպասո՞ւմ են ինչ-որ բանի, թե՞ ինչ-որ բանի սպասում է նրանցից որևէ մեկը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործակցության պայմանագիրը առաջիկայում կստորագրվի:
Այս պայմանագրի պատրաստ լինելու և մոտալուտ ստորագրության մասին խոսվում է արդեն նույնիսկ ամիսներ: Սպասվում էր, որ այն ստորագրվելու է ամռանը, սակայն մայիսի 19-ին տեղի ունեցավ նախագահ Ռեյիսիի ուղղաթիռի անկումն ու նրա ողբերգական մահը, և հայտարարվեց, որ դա խափանել է պայմանագրի ստորագրումը:
Նորընտիր նախագահ Փեզեշկիանի պաշտոնամուտից հետո խոսվեց, որ պայմանագիրը կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում, սակայն Կազանի գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ հայտարարվեց, որ փաստաթուղթը կստորագրվի ոչ թե Կազանում, այլ Մոսկվայում՝ Իրանի նախագահի առանձին այցի շրջանակում, որպեսզի ստորագրումը լինի առավել նշանակալից ու հանդիսավոր:
Երբ կլինի Իրանի նախագահի այցը, դեռևս չի նշվում որևէ ժամկետ:
Տպավորություն է, որ այդուհանդերձ կան դետալներ, որոնք մինչև վերջ համաձայնեցված չեն, չնայած հայտարարություններին, որ պայմանագիրը պատրաստ է: Դա իհարկե տպավորություն է, սուբյեկտիվ գնահատական, բայց բոլոր դեպքերում թվում է, որ կողմերը կարծես թե չեն էլ շտապում ստորագրել: Նրանք սպասու՞մ են ինչ որ բանի, թե՞ ինչ որ բանի սպասում է նրանցից որևէ մեկը:
Արդյո՞ք ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքին»։

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
107Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
168Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
118Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
105Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
95Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
85Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
164Երեկ, 16:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
99Երեկ, 15:36