Թոշակառու գնդապետներն ու գեներալները կարո՞ղ են վերադառնալ ծառայության․ «Հրապարակ»
![]() 243 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Խորհրդարանը երեկ միաձայն ընդունեց ՔՊ-ական պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, սակայն, նման հնարավորություն ընձեռում է մինչև փոխգնդապետի պաշտոն ունեցողներին՝ ՊՆ-ի կողմից սահմանված զորամասերում։ Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն նախատեսում նաև թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձ, որոնք իրենց փորձառությամբ կարգի կբերեն բանակը։ «Գեներալ գնդապետներն էլ կարող են վերադառնալ ծառայության, ուղղակի իրենք զբաղեցնելու են այն պաշտոնները, որոնց առավելագույն չափը փոխգնդապետի դասային աստիճանն է: Մենք խնդիր ունենք դասակ-վաշտ-գումարտակ օղակներում սպաների համալրման, վերևի օղակներում խնդիր չունենք, բայց եթե գեներալ գնդապետն ուզում է փոխգնդապետի հաստիք զբաղեցնել, ոչ մի խնդիր, կգնա, կզբաղեցնի, կպահի գեներալական թոշակն ու գնդապետի աշխատավարձ կստանա, գումարած՝ ստաժ կձևավորի»։
|

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
