«Վախենում է որոշակի քայլեր ձեռնարկել, որովհետև դա կզայրացնի Փաշինյանին»․ Գառնիկ Դանիելյան
![]() 199 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 14:36 «Եթե թափանցիկ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ուրեմն պետք է ինքը շահագրգռված լինի, որ ԶԼՄ-ները ներկա լինեն։ Մեր հասարակությունը պիտի տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում, ինչ են ասում»,-ՄԻՊ գրասենյակի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այն բանից հետո, երբ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ եթե քննարկելու հարց կա, ակցիայի մասնակիցները կարող են ներս մտնել՝ քննարկելու, բայց առանց լրատվամիջոցների ներկայության։ «Մենք այսօր մեկ անգամ ևս ականատես եղանք, որ ՄԻՊ-ը մատնված է անգործության կամ վախենում է որոշակի քայլեր ձեռնարկել, որովհետև դա իր հետ կբերի Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի զայրույթին։ Իրենք ի վիճակի չեն մարդու իրավունքները պաշտպանել»,-նշեց Դանիելյանը՝ հավելելով․ «մենք այլևս այստեղ անելու բան չունենք»։ Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ-ի մոտ քաղաքացիները ակցիա էին իրականացնում՝ անօրինական ձերբակալությունների հետ կապված։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
