«Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ»․ Անահիտ Ավանեսյանը՝ ՔՊ-ում իրար քննադատելու մասին

1970
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 15:12
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի մասնակցել ՔՊ-ի երեկվա նիստին, որտեղ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «իրար անողոք քննադատել են»:
Ավանեսյանը նշեց, որ կուսակցության շրջանակներում չափազանց կարևոր պրակտիկա է միմյանց բաց քննադատելը: «Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ։ Դա, կարծում եմ, առողջ մթնոլորտ է»,- ասաց նախարարը։
Հարցին՝ եթե երեկվա նիստին ներկա լիներ, ի՞նչ կասեր իր աշխատանքի վերաբերյալ՝ Ավանեսյանը պատասխանեց. «Գիտեք, շատ հարցերում փորձում ես համապարփակ մոտենալ, փորձում ես ոչ թե հատվածային փոփոխություն բերել, այլ շատ ավելի բարդ կոմբինացիաներով աշխատել, որպեսզի արդյունքը լավ լինի, երբեմն բաներ կան, որ ուշանում են, ինչը, կարծում եմ, այդքան էլ լավ չէ»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101007.09.2026, 09:24