«ԱԳՆ-ում նստած մարդը պետք է Բաքվից պահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին»․ Աննա Գրիգորյան
![]() 236 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 15:36 «Մեզանից յուրաքանչյուրը ունի ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր։ Անձնագրի վերջին էջում գրված է, որ այն անձը, որ ունի այս անձնագիրը, գտնվում է ՀՀ-ի՝ որպես պետության, հովանու ներքո, պաշտպանության ներքո։ Բայց այսօր տասնյակ քաղաքացիներ չեն գտնվում ՀՀ՝ ի դեմս այս իշխանության, պաշտպանության ներքո»,-ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Գրիգորյանը ընդգծեց, որ մեր հայրենակիցները Բաքվում ենթարկվում են խոշտանգման, բայց այս իշխանությունները լուռ են։ «Այս մարդկանց պաշտպանությունը նախ և առաջ ՀՀ-ի գործն է։ Եվ մենք պահանջում ենք էստեղ նստած մարդուց, որ եթե որոշում կայացնի մասնակցել բաքվում տեղի ունեցող միջոցառումներին, անպայման խոսի նրա մասին և կամ պահանջի որպես նախապայման ազատ արձակել մեր բոլոր ռազմագերիներին»,-նշեց Գրիգորյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Բաքվում պահվող ռազմագերիների ազատ արձակումը, ԱԳՆ-ի շենքից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
