«ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն»․ Արծվիկ Մինասյան
![]() 203 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 16:12 Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնողներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նամակ փոխանցեց ՌԴ դեսպանատանը։ Մինասյանը դեսպանատան դիմաց իր ելույթում նշեց․ «ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից մեկը, ով ստանձնել է միջազգգային պարտավորություն, որի շրջանակներում պետք է զսպեր Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը։ Մենք ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները։ Ռուս ժողովուրդ, եկել է ժամանակը, որ հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարենք այս միջազգային չարիքի դեմ, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և այդ պետությանը»։ Ակցիայի մասնակիցները նամակներ կհանձնեն նաև Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներին։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
