Անահիտ Ավանեսյանի համոզմամբ 2025-ի բյուջեն «խնդրահարույց» է. նախարարությանը քիչ գումար է հատկացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ «որոշակի առումով խնդրահարույց» է անվանել հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը։ Նա հիմնավորել է, թե իր գլխավորած ոլորտի համար հատկացվել է քիչ գումար։
Իհարկե, լավ է, որ Անահիտ Ավանեսյանը բարձրաձայնում է խնդիրների մասին, նույնիսկ՝ անսպասելի։ Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք, թե ինչո՞ւ այդ դեպքում նա կառավարության նիստում կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, կամ շարունակում է աշխատել մի կառավարության կազմում, որի գործելաոճը քննադատում է, ու մի բան էլ. հետաքրքիր է՝ ինչու են նրան հանդուրժում կառավարության կազմում, եթե ֆինանսական գլխավոր փաստաթղթին նախարարը դեմ է։
Դիմեցինք տիկին նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին՝ այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրելու. «Ես ավելացնելու բան չունեմ, քանի որ տիկին նախարարն այսօր բավականին երկար խոսել է և ԱԺ-ում՝ զեկույցի շրջանակում, և պատգամավորների հարցին ի պատասխան, և ընդլայնված ճեպազրույցի ընթացքում։ Օրենսդրական փաթեթի ընդունման ուղղությամբ կշարունակենք աշխատել, բանակցել։ Մենք լոկալ առողջապահական մի ծրագրի չենք գնում, այլ համապետական, մեծ բարեփոխման, որը միայն ֆիննախին ու առողջապահությանը չի վերաբերում, եւ նորմալ են նման բաց քննարկումները»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակը»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
15400:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
386Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
30718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
30618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
77115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101513.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
306113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
201112.08.2026, 23:18