304 մլն դրամ` Երևանի 2806-ամյակի համար. «Ժողովուրդ»
![]() 513 Շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումն արժեցել է այնքան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ գումարով կարող էր գրեթե 20 անգամ հեծանվավազք անցկացնել Սևանա լճի շուրջ։ 304 մլն 487 հազար դրամ արժեցած պայմանագրի մեջ, բացի միջոցառումների սցենարական մասից, ներառված են նաև տեխնիկական մասը, անգամ գույքը՝ մետաղյա կոնստրուկցիաներ, ԼԷԴ եկրաններ, ձայնային սարքավորումներ։ Պայմանագրում ներառված է նաև 2 գովազդային վահանակի արժեքը, բեմահարթակի վարձակալությունը, բեմահարթակի երեսպատումը, թվով 4 հնաոճ վինտաժային մեքենաներ, 3 հնաոճ խաղեր։ Պայմանագրի արժեքում ներառված են եղել նաև բեմի նախագծման աշխատանքները, ոճաբանի ծառայությունները, անձնակազմի սնունդը, նկարահանման ապահովումը, ԴիՋեյի ծառայությունները (DJ Վահագ)՝ առնվազն 30 րոպե տեւողությամբ, բանվորական ուժ, անվտանգություն։ Հանրապետության հրապարակում համերգային ծրագրի համար, համաձայն պայմանագրի, ելույթ են ունեցել Ժակլին Սարգսյանը Lada Niva խմբից, Արաքսյա Վարդերեսյանը, Արման Աղաջանյանը, Ռոզալինը, Աիդա Սարգսյանը, Արմինկան և մանկական երգչախումբը։ Միջոցառման պարուհիների և երգչախմբի հագուստները պատրաստել են ոճաբաններ՝ հատուկ այս համերգի համար։ Պայմանագրով՝ յուրաքանչյուր ինֆլյուենսեր պարտավորված է եղել հրապարակել տեսանյութ և նկարներ. պարտադիր պայման է եղել 1 reel և 1 story հրապարակել։ Միջացառումը կրկին կազմակերպել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որի մասին «Հետք»-ը գրել էր՝ 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ։ 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի կազմակերպման համար «Ֆակտորի Փրոդաքշնը» արտաքին գործերի նախարարությունից ստացել էր 76 միլիոն դրամ։ 2018 թվականի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման համար կրկին ԱԳՆ-ից ընկերությանը հատկացվել էր 54 միլիոն դրամ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչև 2021թ. նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից մինչև հիմա ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, ով նաև ընկերության տնօրենն է։ Ռուդիկ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է «Հանրային» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է «Հանրային»-ի գործադիր պրոդյուսերը։ 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել է հանրապետության նախագահի օգնական՝ Արմեն Սարգսյանի օրոք։ 2022թ. հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ մարտի 3-ին նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը մարտի 18-ից Վազգեն Պողոսյանին ազատեց օգնականի պաշտոնից»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան
15800:30
«Հայաստանում ասֆալտի բիթումը ձեռք է բերվում Իրանի ամենաէժան ու ահավոր անորակ ընկերությունից». Սամսոն Գրիգորյան
245Երեկ, 23:48
«Էժան ռուսական էներգիան ավարտվեց 2022-ին, հետդարձի ճանապարհ չկա». Մակրոն
202Երեկ, 21:57
«Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ»․ Լևոն Զուրաբյան
207Երեկ, 10:24
Եվրոմիությունը կարող է արգելել ռուսական բոլոր կրիպտոարժույթային հարթակները
615Երեկ, 00:48
«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
263Երեկ, 00:06
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
50510.02.2026, 11:16
«TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների վերահսկումը»․ Վահե Դավթյան
28210.02.2026, 09:42
