«Inecobank-ը դարձել է Արցախը հանձնած իշխանությունների ձեռքին գործիք». Վահագն Չախալյան

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլի քաղաքական ճնշումների գործիքներից է նաև ընդդիմախոսների հաշիվների կալանավորումը։
2022-ին, երբ Նիկոլի հրաժարականի պահանջով ստորագրություններ էինք հավաքում, ԴԱՀԿ-ն կալանք դրեց հաշիվներիս վրա, իբրև թե «Արարատ բանկ»-ին ունեցած (չունեցած) 7 մլն դրամ պարտքիս համար։
Հետագայում պարզվեց, որ «Արարատ բանկ»-ն այս պարագայում մեղք չուներ, ուղղակի իշխանություններն օգտագործել էին «Արարատ բանկ»-ի անունը, իրենց քաղաքական հետապնդումն արդարացնելու համար։
2023-ից կալանքներս հանվեցին, բայց ինձ պատճառած դժվարությունների ու վնասների համար պատասխանատվություն ոչ ոք չկրեց։
Այս ընթացքում էլի շատ են փորձել նույն ձեռագրով , բայց ոստիկանության կողմից ապօրինի տուգանքների հիման վրա հաշիվներս կալանավորելուց զատ, այլ բան չէին կարողանում մտածել, կալանքներ, որոնք շատ արագ հանում էի։
Հիմա վերջին 2 ամսին «ձևը գտան»։ Գործին խառնել են Inecobank CJSC -ին։
Ճիշտն ասած, երբ բացահայտեցի խնդիրը, չուզեցի միանգամից բարձրաձայնել, թույլ տալով հնարավոր թյուրիմացություն տարբերակը՝ մտածում էի՝ դժվար ինեկոն քաղաքականության մեջ քիթը խոթի։
Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում կոնկրետ վնասներ էի կրում, ամեն դեպքում գնացի խնդիրը որպես թյուրիմացության վերացում լուծման ճանապարհով։
Երեկ վերջապես ստացա դիմումիս՝ այդքան երկար սպասված պատասխանը, դիմումիս մերժումը և մերժման «պատճառը» հերթական կեղծիքի վրա հղում անելը, իմ մոտ եղած հիմնավոր կասկածները վերածեցին համոզման՝ Inecobank-ը դարձել է Արցախը հանձնած, այլասերվածությունը և թմրամոլությունը երիտասարդության շրջանում տարածող իշխանությունների ձեռքին գործիք։
Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ Inecobank CJSC-ը չարաշահել է իր դիրքերը և կեղծ տեղեկություններ է փոխանցել ARCA համակարգին, Inecobank-ի կեղծ տեղեկության հիման վրա ARCA համակարգն ինձ դասակարգել է։ Որի հետևանքով ես կրել ու կրում եմ դժվարություններ և վնասներ։
Inecobank-ի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը, խորհրդի անդամներ Կարեն Սաֆարյանը, Աշոտ Ավետիսյանը, Արեն Նալթակյանը և «անկախ» անդամ Դմիտրո Տոլստիկը չեն կարողանալու ստվերում մնալով բանկը դարձնել ճնշման գործիք։ 




Հ.գ. Այս մարդիկ իրենց թույլ են տվել մտնել քաղաքականության մեջ և «Ինեկոբանկ»-ը վերածել գործիքի։ Մենք ստիպված և իրենց և բանկին կվերադարձնենք իրենց լիազորությունների շրջանակ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
5916:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04